«Մայր թատրոնը կունենա ջեռուցման նոր համակարգ։ «Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի» հոբելյանին ընդառաջ՝ հատկացվել է ավելի քան 120 միլիոն դրամ տասնամյակներ առաջ տեղադրված ջեռուցման համակարգն ամբողջությամբ փոխելու համար»,- նշված է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆեյսբուքյան էջում։
Ասվում է նաև՝ մշակույթում ներդրումները տնտեսական լարվածության ժամանակ լավագույն ցուցիչն են այն բանի, որ պետությունը կարևորում է ոլորտը և լուրջ նախադրյալներ է ստեղծում հետհամավարակային փուլում մշակութային զարգացումն ապահովելու համար: